Իտալիայում Հայաստանի դեսպանատունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հարգելի հայրենակից,

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,

+393423382875, +393442451433

Էլ. հասցե՝ [email protected]»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել