Նալբանդյան-Հանրապետության հրապարակ հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի մարտի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հետ հատման մասի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Նալբանդյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում տեղակայվել է «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել