ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է զբաղվածության ոլորտում երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մեկնարկի մասին:
Երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անհատներին և կազմակերպություններին միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ անցկացնելու նպատակով կտրամադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակի ռեսուրս կենտրոններն ու դահլիճները:
Դահլիճներն ու ռեսուրս կենտրոնները տրամադրվում են այն անհատներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման հետ:
Տրամադրվող տարածքներից կարող են օգտվել անհատները և կազմակերպությունները, որոնք՝
- Պատրաստ են իրականացնել դասընթաց կամ հանդիպում՝ հանդես գալով որպես խոսնակ կամ դասընթացավար:
- Իրենց գործունեության շրջանակնում կարիք ունեն կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, դասընթացներ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և կարողությունների զարգացման ուղղություններով:
- Ցանկանում են կիսել զբաղվածության ոլորտում իրենց աշխատանքային փորձը, հաջողության պատմությունը:
- Ցանկանում են աշխատել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
- Ցանկանում են նպաստել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառուների զբաղվածության խթանմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Անհրաժեշտության դեպքում ԶՊԳ Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն ևս կարող են մասնակցել միջոցառումներին/քննարկումներին, տրամադրել տեղեկատվություն իրենց գործառույթների և խորհրդատվություն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի վերաբերյալ:
Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ համայնքներում՝ Վանաձոր, Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Արմավիր, Բաղրամյան, Չարենցավան, Հրազդան:
Տարածքներից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված կանոններին՝
- Գրանցվել նախօրոք` միջոցառումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
- Լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ:
- Կազմակերպել և իրականացնել ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումներ:
- Գրանցման հայտում հիմնավոր կերպով ներկայացնել Ձեր առնչությունը երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին:
- Միջոցառման սկզբից 30 րոպե առաջ լինել նախատեսված վայրում՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
- Խնամքով վերաբերվել տարածքում առկա գույքին և տեխնիկային:
- Պահպանել տարածքի մաքրությունը:
- Միջոցառումը չեղարկելու դեպքում նախօրոք տեղեկացնել այդ մասին:
- Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել միջոցառման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, նկարները (feedback):
- Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված առաջարկություններ (առկայության դեպքում):
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 60 65 28 60 կամ էլ. նամակ ուղարկել նախաձեռնության համակարգող Հերմինե Կարապետյանին՝ [email protected]: