Կսահմանվի իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշումը:

Նախագծով կսահմանվում է, որ ենթակա են հրապարակման (տրամադրման) իրական սեփականատերերի վերաբերյալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որը առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել