Ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Վարուժան Ի.-ին, որը 2017 թ. նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Վարուժան Ի.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: