Կադրեր՝ Կապանում տեղի ունեցած սպանության վայրից

Մարտի լույս 8-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգեցին, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզեցին, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Կապանի ոստիկանները պարզեցին նաև, որ նշված վայրում անձնական հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել նրա և Կապանի 56-ամյա մի բնակչի միջև։ Այդ ընթացքում վերջինս հրացանից կրակել է 36-ամյա տղամարդու ուղղությամբ, ապա հրազենը նետել Ողջի գետը։

Դեպքից երկու ժամ անց՝ 03.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։

Հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել