Երիտասարդը բերման է ենթարկվել մետրոյի «Գործարանային» կայարանի նախասրահից սառը զենք կրելու կասկածանքով

 

Մարտի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գործարանային» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 27-ամյա մի բնակչի:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանների պահանջով կասկածվողը ներկայացրել է կռփազենք, որն առգրավվել է:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել