Nordwind ավիաընկերությունը ապրիլի 21-ից Ուֆա-Երևան-Ուֆա պարբերական չվերթներ կիրականացնի:
Այս մասին հայտնում է Ufa.mk.ru-ն:
Թռիչքները կիրականացվեն Embraer 190 ինքնաթիռով երեքշաբթի օրերին, որը կարող է տեղափոխել 110 ուղևոր: Երևանի և Ուֆայի միջև թռիչքի տևողությունը մոտ 2,5 ժամ է:
Ավիաընկերությունն արդեն հայտնել է տոմսերի վաճառքի մասին: