«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ ապրիլին մեկ տոնական և մեկ հիշատակի օր կա։
Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, աշխատանքային օր է։
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, ուրբաթ օր է, այն ոչ աշխատանքային է:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 600,000 դեպք է գրանցվել: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ: