Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 3-ին կարգադրություն է ստորագրել հասարակական կազմակերպություններից մեկին գումար հատկացնելու վերաբերյալ։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
« Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի համար 28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 19.02.2020թ. համար 02/09-14965հ գրությունը՝ «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի կին աշխատակիցներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 20 000-ական դրամով պարգևատրելու նպատակով.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին, որպես աջակցություն, հատկացնել 1560.0 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն) հազար դրամ` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր»։
Այս կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։