Հայկ Մարությանի կարգադրությամբ 22 միլիոն դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններից մեկին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 2-ին կարգադրություն է ստորագրել հասարակական կազմակերպություններից մեկին գումար հատկացնելու վերաբերյալ։

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի համար 28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 14.02.2020թ. համար 02/09-9449հ գրությունը՝ «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու նպատակով.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին, որպես աջակցություն, հատկացնել 22.000.0 հազար դրամ (քսաներկու միլիոն)` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր»։

Հավելենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ լարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել