Ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղերձը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ:

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը:

Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն:

Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել