Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից գողացել են ձայնարկիչը, վարորդի բջջայինն ու այլ իրեր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արարատի ոստիկանները ձեռնարկեցին հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Օպերատիվ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մեքենայից գողություն արած անձը տեղացի չէ։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 29-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 5-ին հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև մեքենայից գողացված հեռախոսը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու նախաքննությունը շարունակվում են։