Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման աշխատանքների բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:

Մրցույթի նպատակներից է, բացի քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը՝ այն որպես հետագա ԿԱՊԻՏԱԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՏԱՐԱԾՔ ամրագրելը:

Գաղափարի հիմքում ընկած է Երևան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելը:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և այլք:

Մրցույթի պայմանների մասին մանրամասները՝ հղմամբ https://bit.ly/2xhcyxm

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/2676916535767609/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել