Ծեծված 13-ամյա երեխան մի շարք կոտրվածքներ ունի․ երեխայի հարազատներից որևէ մեկը դեռ չի հայտնվել

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա առողջության մասին մանրամասներ են ներկայացրել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Ինչպես արդեն հայտնել ենք Գյումրիում առաջին օգնությունը ստանալուց հետո երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել գիշերը՝ 1։30-ի սահմաններում, ռեանիմոբիլով։

Կենտրոնի տնօրեն, բժիշկ Նիկոլալ Դալլաքյանի խոսքով, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, այժմ միացված է արհեստական շնչառություն։

Բժիշկը նշում է, որ երեխան ունի գլխուղեղի սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրված, բազմակի սալջարդներ մարմնին, այդ թվում որովայնին, կրծքավանդակին՝ արյան կուտակում։ «Շարունակվող արյունահասություն չկա, այլ միջամտության ցուցմունքներ այսօր չունենք, երեխայի համար արվում է կոմպլեքս բուժում։ Երեխան թողնվել է ծանր անգիտակից վիճակում, եղել է կասկած, որ ներքին արնահոսություն կա, ներքին օրգանների վնասում, դրա համար կատարվել է դիագնոստիկ լապարատոմիա»,-նշում է նա։

Նիկոլալ Դալլաքյանի խոսքով, վնասվածքներն առավել բութ հարվածների հետևանք են թվում։

Նա նաև նշեց, որ երեխայի հարազատներից որևէ մեկը դեռ չի հայտնվել։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել