Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Գյումրիում ծեծված 13-ամյա երեխայի վերաբերյալ։

«Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար»:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել