Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ի գիտություն հայտնում է, որ Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն։

«Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:

Լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»։

Քաղաքապետարանից հայտնում են, որ

2019 և 2020 թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը։ Նախկինում, նշված հատվածներում, ի թիվս այլ մեքենաների էին կայանում կամ կանգառ կատարում նաև զբոսաշրջային ավտոբուսները:

Մինչև դաշտը կարգավորող իրավական ակտերի վերջնական ընդունումը, մարտի 6-ից Սախարովի և Հանրապետության հրապարակներում (ԱԳՆ-ի նախկին շենքի հարակից տարածք) զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը ժամանակավորապես կթույլատրվի միայն հատուկ գծանշված տարածքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել