Ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսավարողների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշում է․
«Համաձայն ՌԴ կառավարության մարտի 2-ի որոշման` բժշկական նշանակության մի շարք ապրանքների հանդեպ մինչև ս.թ. հունիսի 1-ը սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք Ռուսաստանի Դաշնությունից երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներ։
Նշյալ որոշումը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա»: