ՔԿ-ն հերքում է այն լուրերը, որ 16-ամյա աղջկան խեղդողը ազատության մեջ է

2020թ. մարտի 5-ի Hraparak.am կայքում «ՇՈԿ․ 16-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԽԵՂԴՈՂԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որը նրա նկատմամբ դատարանի կողմից որպես խափանման միջոց դեռևս կիրառվել էր 2020թ. հունվարի 8-ին, 2020թ. փետրվարի 28-ին, դատարանի որոշմամբ, երկարացվել է ևս երկու ամսով:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել