Չինացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19 տիպի կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել: Չինացի գիտնականներն առանձնացնում են L և S ենթատեսակները: Այս մասին հայտնում է Fortune.com-ը:
S ենթատեսակը վիրուսի ավելի հին տարբերակն է, իսկ L-ը՝ նոր, որն ավելի վտանգավոր է, ագրեսիվ և վարակիչ։
«Վիրուսների շտամերում 149 մուտացիա կա, L ենթատեսակին բաժին է ընկնում հիվանդությունների 70 տոկոսը, իսկ S-ին՝ 30 տոկոսը: Հետազոտողները նշում են, որ կորոնավիրուսի S ենթատեսակն ավելի մոտ է չղջիկի կորոնավիրուսին»,-նշված է պարբերականում:
Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի է Չինաստանում 80,422 վարակվածի (մեկ օրում՝ 120 դեպք), 2984 մահացածի (մեկ օրում՝ 38 մարդ) մասին:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 93,090 է: