Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Մի շարք քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն:
Եռաբլուր այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ պետք է ձգտել ապրել այն Հայաստանում, որի մասին երազում էր սպարապետը. «Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, քանի որ միայն այդ դեպքում կունենանք հզոր բանակ»:
Խոսելով սահմանի իրավիճակի մասին` Սասուն Միքայելյանը նշեց, որ պետք է համախմբված և զգոն լինել. «Ինչ վերաբերում է Երկրապահի դերակատարությանը, այսօր երկրապահը պետք է ավելի համախմբված լինի: Այն պետք է լինի լուրջ ռեզերվային ուժ բանակի կողքին և հարկ եղած դեպքում առաջինը լինի առաջնագծում»:
Մանրամասները՝ տեսանյութում