Արայիկ Հարությունյանը՝ դասերի վերսկսման և կորոնավիուսի վտանգավորության մասին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է կորունավիրուսի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նրա խոսքով՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումները շարունակում են իրականացվել. «Երեկ ևս մեկ անգամ հետազոտել ենք կորունավիրուսով վարակված միակ հիվանդի կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն, ինքը համարվելով վարակիչ հիվանդություն, նույնիսկ մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ, համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է չհանդիպի»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ խոսել է դպրոցներում դասերի վերսկսման մասին։

Նա նշեց, որ երկուշաբթի օրվանից դասերը կսկսվեն, եթե առողջապահության նախարարության կողմից ցուցումներ չլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել