35-ամյա տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ սպանել է 81-ամյա կնոջը. ՔԿ

2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 35-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է իր ծանոթ 81-ամյա կնոջ բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության  ժամանակ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել` դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 81-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել