Մեքենայի զննությամբ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

 

Մարտի 3-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, Վանաշեն գյուղից Վեդի քաղաք տանող ճանապարհին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ մեքենայի զննությամբ՝ գործարանային համարով գազային ատրճանակ ու ևս մեկ դանակ՝ դարձյալ գաղտնի փականով։ Ատրճանակն ու դանակները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել