Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցողին՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ նշելով․ «Եթե մինչև առաջարկվող նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելն անձը որևէ քրեական գործով չի անցել, ապա օրենքը շրջանցում է իրեն։ Հիմա եթե մարդը գույք է ձեռք բերել 1993 թվականին, հետո՝ պաշտոնի անցել, այս դեպքերի նկատամամբ օրենքը կիրառելի է, թե՝ ոչ»։
Նախարարը նշեց, որ կա իրական շահառու և փոխկապակցված անձ հասկացություն։ Նա նշեց նախատեսվող օրեքնի մանրամասները, որպես օրինակ բերելով՝ պաշտոնյաների կողմից իրենց ապօրինի ծագում ունեցող գույքը, օրինակ, զոքանչի անունով գրանցելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում