Արայիկ Մելքումյանին առաջարկել են դատավորի պաշտոն՝ Սյունիքի կամ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արայիկ Մելքումյանին Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկել է Սյունիքի կամ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քաղաքացիական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղերից մեկում իր թեկնածությունը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնել:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Արայիկ Մել­քում­յանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։

Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը: Նա ընդգրկվել է դատավորների ռեզերվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել