Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի» ՍՊԸ-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։

Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել