Հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-Ի N 551-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Նախատեսվում է, որ այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքի տրամադրման նպատակով ուղղորդումը կիրականացվի հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) երեխայի խնամքն առաջին հերթին կենսաբանական ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը` այլընտրանքային խնամքի տրամադրումը դիտելով որպես տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ, սակայն պարտադրված միջոց, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորելը՝  որպես ժամանակավոր լուծում,

2) երեխայի համար նրա համակողմանի զարգացմանը նպաստող, աջակցող, պաշտպանող և խնամք ապահովող մթնոլորտի և կյանքի պայմանների ապահովում,

3) տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, երեխայի խնամքն այլընտրանքային խնամքի ընտանեկան տիպի որևէ տեսակի (որդեգրում, խնամակալություն կամ հոգաբարձություն, խնամատար ընտանիք, ճգնաժամային աջակցության կենտրոն) միջոցով կազմակերպումը,

4) երեխայի անհատական կարիքներին ու լավագույն շահին առավելագույն համապատասխանող այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու վերաբերյալ որոշման  ընդունում միայն երեխայի կարիքների համակողմանի գնահատման, ինչպես նաև այլընտրանքային խնամքի տարբեր տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա,

Այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման հիմքում ընկած են հետևյալ չափորոշիչները՝

1) այլընտրանքային խնամքի որոշում ընդունելիս 10 տարին լրացած երեխայի կարծիքի հաշվի առնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, իսկ մինչև 10 տարեկան երեխայի դեպքում՝ նրա հասունության աստիճանին համապատասխան.

2) այլընտրանքային խնամքի վերաբերյալ որոշման ընդունման գործընթացում սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիալական և հատուկ մանկավարժների, իրավաբանի և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող այլ մասնագետների ներգրավում.

3)կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում բացառապես խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակի բարելավումն է և նրանց հասարակություն ներառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել