Ազգային բժշկական պալատը հայտարարություն է տարածել․ «Հարգելի գործընկերներ, սիրելի ներկա և ապագա բուժաշխատողներ՝ ուսանողներ ու կլինիկական օրդինատորներ
Հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակաբանական իրավիճակը և այս իրավիճակում մասնագիտական առումով համատեղ պայքարելու պահանջը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող բոլոր գործընթացները թե մեր երկրում, կոչ ենք միավորվել Ազգային բժշկական պալատի շուրջը՝ կամավորական աշխատանքների շրջանակներում աջակցելու առողջապահության նախարարությանը և մեր բուժաշխատող ընկերներին կորոնավիրուսի հայտնաբերման, կանխարգելման և բուժման գործընթացում։
Հետաքրքրված բոլոր բժիշկ-ուսանողներին, բուժաշխատողներին և բժշկական կենտրոններին խնդրում ենք արձագանքել կամավորական աշխատանքային խմբերի ձևավորման համար՝ գրելով Պալատի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 043007107 հեռախոսահամարով»,-նշված է հայտարարության մեջ։