Իրանում մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը, ով կորոնավիրուսի էր վարակված:
Այս մասին հայտնում է independent.co.uk -ը:
Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։
Նա մահացել է շաբաթ օրը առավոտյան հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Հիշեցնենք, որ Իրանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի `Քոմում, Արաքում, Թեհրանում և Գիլանում, իսկ մահվան դեպքերի թիվը 4-ի:
Բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Կումա Մոհամմադ Ռեզա Գադիրը հայտնել էր, որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրիտիկական չէ և անհանգստանալու առիթ չկա: