Թբիլիսի-Երևան բոլոր չվերթները իրականացվում են համաձայն չվացուցակի. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտարարություն է տարածել անդրադառնալով Թբիլիսի- Երևան չվերթի չեղարկման մասին լուրերին:

«Հարգելի գործընկերներ մամուլում շրջանառվող Թբիլիսի-Երևան չվերթի չեղարկման մասին նորությանը որպես պարզաբանում տեղեկացնեմ, որ հիշյալ չվերթը չեղարկվել է դեռևս 1 ամիս առաջ և պայմանավորված է բացառապես կոմերցիոն նպատակով։ Երևան – Թբիլիսի- Երևան մյուս բոլոր չվերթները իրականացվում են համաձայն չվացուցակի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել