Մեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով

 

Փետրվարի 25-ին, առավոտյան ժամը չորսի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Արթիկ քաղաքի երկու բնակչի: Մեքենայի սրահի արտաքին զննությամբ, փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Մեքենայի 31-ամյա ուղևորը հայտնել է, որ զանգվածը կանեփի չորացված բույս է, որն ինքը քաղել է Արթիկ քաղաքի հարակից դաշտերից՝ վայրաճ կանեփի բույսերից և պատրաստել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել