Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 26-ին ստորագրել է Երևանի ներհամայնքային մի շարք երթուղիների վերջնակետերը ճշգրտելու վերաբերյալ որոշում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 20.02.2020թ. համար 14/15183հ զեկուցագիրը.
1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» համար 2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային համարներ 13, 33, 46, 47, 55, 63 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» համար 2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային համարներ 4, 21, 39, 40, 45, 65 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ կազմակերպել Երևանի ներհամայնքային ավտոբուսային համարներ 13, 33, 46, 47, 55, 63 և միկրոավտոբուսային համարներ 4, 21, 39, 40, 45, 65 երթուղիների աշխատանքը՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ուղեգծերով և շարժակազմի քանակներով»:
Այս որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա: Իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը կապահովի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: