Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը նշում է, որ համաճարակի դեմ պայքարն էլ է ճակատամարտ։
«Երբ մենք, շատերս ֆեյսբուքյան «ճակատամարտն» ավարտում, գնում քնում ենք մեր տաքուկ անկողիններում, այդ պահին մեր սահմաններին 24/7 ռեժիմով իրենց սահմանապահ ծառայությունն են իրականացնում մեր բժիշկ համաճարակաբանները, համաճարակաբանի օգնականները և այլոք։
Առնվազն հարգանքի է արժանի նրանց աշխատանքն ու ծառայությունը, մանավանդ մեր երկրի ցամաքային սահմաններին իրենց աշխատանքն իրականացնող կանայք։
Պատերազմները մեզ միշտ սթափեցրել ու միասնական են դարձրել, անկախ մեր պատկանելիությունից, հայացքներից ու դիրքից։ Նման իրավիճակներում մենք դառնում ենք կամավորներ, աջակցողներ, ընկերներ և վերջապես ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։
Իսկ այս օրերին չգիտեմ թե ինչու ավելի շատ մեղադրական, պահանջատիրական, ներկայացվող նույնիսկ լավ լուրերն անընդհատ կասկածի տակ դրվող, խուճապ առաջացնող հոդվածներ, գրառումներ եմ տեսնում և նման բովանդակությամբ նամակներ, հարցադրումներ ստանում …
Իսկ գուցե լավ կլիներ որ, ստանայինք նամակներ որ ինչ որ ուսանանողական խումբ, կամ այսինչ մասնագիտական խումբը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կամավոր աջակցել ծառայություն իրականացնող պետական հիմնարկներին …
Կամ պարզապես շնորհակալական նամակներ կարդային այն հերթապահ շտապ օգնության բուժաշխատողների, պոլիկլինիկայում հերթապահող բժշկուհու, սահմանը պահող համաճարակաբանի երեխաները իրենց մոր, եղբոր կամ հոր մասին :
Իհարկե ոչ ոք չգիտի թե դեռ ինչքան կտևի այս ճակատամարտը, որում մասնակից են հարյուրավոր մեր հայրենակիցներ, իհարկե ես չեմ ասում որ այդ պայքարում չունենք թերություններ և այդ ամբողջ հակահամաճարակային միջոցառումները մեր երկրում իդեալական արվում են, մեր երկիրը 100 տոկոսով զերծ կմնա վարակի ներթափանցումից, ոչ ..
Բայց գոնե այս պահին կարող ենք ասել, Փառք Աստծո, որ այս պահին վարակի ներթափանցում չունենք, ունենալու դեպքում էլ իրավիճակը մեր երկրում վերահսկելի է։
Աստված պահապան մեր երկրին…»։