Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը:
Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ.32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված:
Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: