ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Շիրակի տարածքային բաժնի և Երևանի տարածքային բաժնի էներգետիակայի և էներգասպառման վերահսկողության մասնագետի մասնակցությամբ ստուգում են իրականացրել «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ ու թերություններ:
Այս մասին տեղեկացնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Արձանագրվել են առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության 2018 թվականի ընթացքում գործարկված թվով 8 էլեկտրատեղակայանքներ, ևս մեկը գործարկվել է 2019 թվականին, որով խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները: