Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել