Կարեն Արիստակեսյանը դատարանում պարտվել է Գոհար Հարությունյանին

2017-ին քննչական կոմիտեում ստացվել էր «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Մրցույթի անցկացման պատասխանատու Գոհար Հարությունյանը հայտարարություն է տարածել դատական գործի ավարտի մասին․ «Դատական գործերի հաղթական ավարտ։ Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական! Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության որորտը: Ստորև ներկայացնում եմ իմ իրավաբան Դավիթ Ասատրյանի հաղորդագրությունը։

«Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամը, ի դեմս նախագահ Գոհար Հարությունյանի, Հայաստանում կազմակերպում և իրականացնում է գեղեցկության մրցույթներ: «Միսս Հայաստան» Ազգային Գործակալություն ՀԿ-ն, ի դեմս վերջինիս նապագահ Կարեն Արիստակեսյանի, 2017 թվականից սկսած տարբեր քաղաքացիական, վարչական և քրեական բողոքներ և հայցեր է ներկայացրել «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի դեմ, փորձելով խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը:

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, ի դեմս գրասենյակի իրավաբան փաստաբան Դավիթ Ասատրյանի, ստանձնեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը և բոլոր՝ թվով վեց քաղաքացիական, վարչական և քրեական գործերով հասան հաջողության:

Արդյունքում, հաստատվեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի կողմից նախկինում իրականացված և ապագայում իրականացվելիք գեղեցկության մրցույթների օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել