Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի կենսագրությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր՝ փետրվարի 28-ին, նոր որոշում է ստորագրել որով Մանե Ադամյանին նշանակել է իր խորհրդական:

Իրավաբան.net-ը ներկայացնում է փոխնախարարի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1991թ. 7 մարտի, ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր

Կրթություն

2015-2016թթ.՝ Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա, Զարգացման ուսումնասիրությունների կենտրոն, Զարգացման ուսումնասիրություններ, մագիստրատուրա

2011-2013թթ.՝ Երևանի պետական համալսարան, Հայաստան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական ուսումնասիրություններ, մագիստրատուրա

2007-2011թթ.՝ Երևանի պետական համալսարան, Հայաստան, Ռոմանագերմանական բանսիրություն, անգլերեն լեզու և գրականություն

Աշխատանքային գործունեություն

2018թ. հունիսի 8-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

2017-2018թթ․՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ, ներդրումային ծրագրերի ղեկավար

2014-2015թթ․՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ», ծրագրերի ղեկավար

2013-2014թթ․՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Արտաքին կապերի առաջատար մասնագետ/Մարդու իրավունքների պաշտպանի արտաքին կապերի գծով խորհրդական

2012-2013թթ․՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ, վերլուծաբան/ հետազոտող

2012-2013թթ․՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, հետազոտող-կրթաթոշակառու

Այլ տվյալներ

Միջազգային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Շվեդիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Վրաստանում

Մեծ Բրիտանիայի կառավարական գերազանցության և առաջնորդության «Չիվնինգ» կրթաթոշակառու

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու

Անգլերեն խոսողների միության կողմից կազմակերպված՝ Հրապարակային խոսքի վարպետության հանրապետական մրցույթի 2010թ․ հաղթող

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել