ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավակիրառ փորձի, անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, բորսային առևտրի զարգացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստման ընթացքի, կենսական կարևորություն ունեցող դեղամիջոցների շուկայում մրցակցության զարգացման և այլ հարցեր: