Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան:
Տիկարաձեն կոչ է արել չմատնվել խուճապի: