Ազգային տոները նշելու համար ազգային փոքրամասնությունները չվճարվող արձակուրդ կարող են ստանալ․ նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկում է աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ կտրամադրվի

1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը,

2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում,

3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր,

4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից,

5) ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝  իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ներքին միջանձնային և  միջխմբային հարաբերությունները՝ իրենց մշակույթին և ավանդույթներին բնորոշ առանձնահատկություներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել