Այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ընթանում են լսումներ՝ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով։
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ վստահաբար Եվրոպական Միության հետ այս համաձայնագիրը մեծ հնարավորություն է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների սերտացման համար:
«Համաձայնագիրը առանցքային նախադրյալներ կարող է ստեղծել ապագայում Հայաստանի ավելի ընդգրկուն ինտեգրման համար Եվորպայի ժողովուրդների ընտանիքին: Եթե գործող իշխանությունները դրսևորեն համապատասխան քաղաքական կամք Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի բոլոր հնարավորությունները լիարժեքորեն իրացնելու ուղղությամբ, ապա ընդհամենը մի քանի տարում կունենանք ոչ միայն հավելյալ անվտանգություն և սոցիալական զարգացում այլև, մեր երկրի անկախության և ինքնիշխանության իրական ամրապնդում»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը: