Կոնյակի գովազդը ժամը 06:00-ից մինչև 22:30-ը կարգելվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ։

Ներկայումս, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդ, բացառությամբ տեղական արտադրության կոնյակի։

Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ վերոգրյալ դրույթը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միևնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար։ Ինչպես նաև անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։

Այսինքն, այսուհետ կարգելվի նշված ժամերին նաև տեղական արտադրության կոնյակի գովազդը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել