Սահմանադրական դատարանը բավարարվել է ՄԻՊ-ի դիմումը

Փետրվարի 25-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վկայակոչված այն դրույթները, որոնց պատճառով խախտվում են քրեական հետապնդման ընթացքում ոստիկանության ծառայողների մի շարք իրավունքներ։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ  աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

 Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել