Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր դուրս գրվելիս փոքրիկին ուղեկցել են նրան բուժող բժիշկները»,-նշել են ԲԿ-ից: