Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցլել է զորամասեր։
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։
Ուսումնասիրվել են բուժծառայություններն ու կարգապահական վարույթները, բարոյահոգեբանական հարցերը։