Արցախում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի 21-ին հանդիպել է Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին:
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել բանակում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը, զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: