Կրակոցներ Սայաթ-Նովա գյուղում

Փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք Րաֆֆու փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկը որսորդական ազդանշանային հրթիռանետից կրակոցներ է արձակել օդ՝ խանգարելով բնակիչների անդորրը:

Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին,

Մասիսի բաժին են ներկայացել երկու երիտասարդ, տվել խոստովանական բացատրություններ ու ներկայացրել որսորդական ազդանշանային հրթիռանետը:

Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել