Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 4 գրամ քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Այն փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: